Լոլիկ ներկրել փորձող ձեռներեցներն ասում են, որ իրենց խոչընդոտում են, քանի որ «կռիշ չունեն»
Վանաձորցի Թեմուրյանների ընտանիքը դատական քաշքշուքների մեջ է հայտնվել։ Մեկ տարի առաջ փորձել են Բագրատաշենի մաքսակետով 100 հազար դրամի չափով միրգ ու բանջարեղեն՝ հիմնականում լոլիկ ներկրել, բայց խնդիրների առաջ են կանգնել։ Հայաստանի մաքսավորները չեն թույլատրել ներկրել Վրաստանից ցածր գներով ձեռք բերված լոլիկը։ 30-ամյա Աշոտ Թեմուրյանը պատմում է․ «Ասեցին մաքսազերծում չենք կարող անել։ Հարցրի՝ բա ի՞նչ անեմ, ասին՝ կողքով գետ ա անցնում, տարեք թափեք գետը»։ Ապրանքը գետը չեն լցրել։ Պահ են տվել մաքսակետի ոչ սառնարանային... Читать дальше...