Այսօր 7․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Ասիայում, որի հետևանքով Աֆղանստանում և Պակիստանում, ըստ նախնական տվյալների, մի քանի տասնյակ մարդ է զոհվել, կան ավերածություններ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 17, Պակիստանում՝ 12 մարդ: Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ երկու երկրներում զոհերի թիվը հասնում է հինգ տասնյակի, ավելի քան 300 մարդ վիրավորվել է:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Աֆղանստանի՝ Պակիստանի սահմանին մոտ գտնվող Ջարմ բնակավայրից 45 կիլոմետր հարավ-արևելք... Читать дальше...