Հրդեհ՝ ԿԳ նախարարության հաշվապահությունում
Այսօր հրդեհ է բռնկվել Հայաստանի կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրդեհը հանգցրել են ժամը 14.08-ին: Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով՝ 20 քմ: