«Անհասկացողը հերդ ա, շան տղա»․ «Սասնա ծռեր»-ի անգամ Արեգ Կյուրեղյանը՝ ՊՊԾ գնդի նախկին պետին
«Սասնա ծռեր» խմբի գործով այսօր դատարանում էր ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի նախկին հրամանատար Խաչիկ Ավետիսյանը: Նա միակ ցուցմունք տվողը չէր, բայց կրքերը թեժացան իր և ամբաստանյալների հարցուպատասխանի փուլում:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը վիրավորեց ՊՊԾ գնդի նախկին պետին, բանը կհասներ ձեռնամարտի, եթե կարգադրիչները չմիջամտեին:
ՊՊԾ գունդը գրոհելու ժամանակ Խաչիկ Ավետիսյանը այնտեղ չի եղել: Ահազանգը ստանալուն պես շտապել է այնտեղ: Գնդի տարածք չի մտել, ոստիկանական պատնեշից դուրս զրահամեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել, մի քանի ոստիկան վնասվածք ստացել:
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցին, թե արդյոք Ավետիսյանն իրեն տուժող ճանաչում է և որ փաստերով, Ավետիսյանը հարցով հակադարձեց․ - «Զինվորական ճանապարհ անցած Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք վիրավոր մնա ներսը: Ու Դուք էդքանից հետո հարցնում եք՝ ո՞նց եք դուք ձեզ համարում․․․ Ես չեմ ուզում հարցնեմ՝ եթե Ձեր մերձավորին կամ հարազատին սպանեին, Դուք ոնց կվերաբերվեիք: Ես էդ տեսել եմ»:
Դատավորը միջամտեց․ - «Հարցին, խնդրում եմ հարցով չպատասխանել: Դուք հարցեր տալու այս պահին իրավունք չունեք»:
«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված են Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: 2016-ի հուլիսի 17-ին, երբ խումբը զինված գրավել եւ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը, զոհվել էր երեք ոստիկան: Յուրի Տեփանոսյանի և գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի՝ Արմեն Բիլյանը: