Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործը փոխանցվել է դատարան
Թուրքական դատախազությունը դատարան է փոխանցել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործի նյութերը:
Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Դեսպանի սպանության գործում 28 մեղադրյալ է ներգրավված, որոնց թվում է նաև Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը», - հաղորդում է Թուրքիայի պետական հեռուստատեսությունը: