Երկու զոհ Գյանջայում իրականացված հատուկ գործողության ընթացքում
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, հատուկ գործողություն է իրականացրել:
Դրա արդյունում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, սպանվել են արմատական իսլամիստական կազմակերպությանն անդամակցելու մեջ կասկածվող անձիք:
Պետանվտանգության ծառայությունը հրապարակել է հատուկ գործողության ընթացքում սպանվածների անունները: Իրավապահների պնդմամբ Ֆամիլ Ալեքփերովը և Ռուստամ Ռզաևը հրազեն և պայթուցիկ նյութեր էին ձեռք բերել`ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով:
«Գործողության ընթացքում նրանք դիմադրել են` կրակելով հատուկջոկատայինների ուղղությամբ», ֊ հաղորդում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: