Վրաստանում միջազգային զորավարժություններ են մեկնարկել
Վրաստանում այսօր միջազգային զորավարժություններ են մեկնարկել, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների շուրջ 250 զինծառայողներ:
«Agile Spirit-2018» հրամանատարա-շտաբային զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Չեխիայի զինծառայողներ: Տասնօրյա զորավարժությունը անցկացվում է Սենակի զորավարժարանում, որը ռուսական զորքերի կողմից 2008-ին ամբողջովին ավերվել էր:
«Agile Spirit» զորավարժությունները Վրաստանում յուրաքանչյուր տարի անցկացվում են սկսած 2011 թվականից: