Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխումների դեմ
Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Մոսկվայում և նույնիսկ բռնակցված Ղրիմում, Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Կառավարության առաջարկած այդ բարեփոխումները նախատեսում են թոշակի անցնելու տարիքի երկարաձգում: Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հանդես եկավ հատուկ տեսաուղերձով: Նա պաշտպանեց կառավարության առաջարկը, միայն առաջարկելով կանանց համար մեղմել թոշակի անցնելու պայմանները: Կոմունիստները պնդում են, որ խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: