Իտալիայում ավտոմայրուղու կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը աճել է
Իտալիայի ոստիկանությունը հայտնել է, որ Ճենովայի մոտ ավտոմայրուղու կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասնել է 37-ի, վիրավորվել է 16 մարդ: Երեկ հաղորդվել էր առնվազն 22 զոհի մասին:
Իտալիայից Ֆրանսիա տանող ավտոճանապարհին գտնվող այդ կամուրջը կառուցվել է 50 տարի առաջ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատացյալների հետ աղոթել է զոհերի և նրանց հարազատների համար: