Լուսաղբյուրում 7 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել նախկին գյուղապետի կողմից
Շիրակի մարզի մի շարք համայնքներում ցորենի սերմացուի ու պարարտանյութի տրամադրման գործընթացում բացահայտված չարաշահումների փաստերով հարուցված որոշ քրեական գործեր կարճվել են, մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ ավելի քան 20 մլն դրամ արդեն վերականգնվել է։ Հափշտակության ու յուրացման փաստերով հարուցված քրեական գործերում Շիրակի մարզի 13 համայնքապետի անուն կա։