ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն անակնկալ այցով ժամանել է Քաբուլ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր ժամանել է Քաբուլ: Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» Ռ/Կ-ի աֆղանական ծառայությունը:
Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո, սա Մայք Փոմփեոյի առաջին այցն է Աֆղանստան: Նա բանակցելու է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում շուրջ 14 հազար ամերիկացի զինծառայող կա: