Բելգիայի թագավորը շնորհավորել է Հայաստանի նախագահին
![Բելգիայի թագավորը շնորհավորել է Հայաստանի նախագահին](https://gdb.rferl.org/F5FF24D7-F1EF-4CD0-AB27-36B769D92A2E_cx47_cy29_cw46_w800_h450.jpg)
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ թագավորը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան», - ասված է Բելգիայի թագավորի ուղերձում: