«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների փաստաբանները բողոքի ակցիա իրականացրին դատարանում
«Մի՛ բռնաբարեք իրավունքը», «Ազատություն դատավոր Արտուշ Գաբրիելյանին»․ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով փաստաբաններն այսօր ի նշան բողոքի այսպիսի գրություններով շապիկներով ներկայացած նիստին։ Պատճառը, ըստ նրանց, դատավորի կողմնակալությունն ու պաշտպանական կողմի իրավունքների ոտնահարումն է։