Մարսելում ավտոմեքենան ներխուժել է կանգառներ, կա մեկ զոհ
Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մարսելում ավտոմեքենան մխրճվել է քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող երկու ավտոբուսային կանգառներ, մեկում սպանվել է 35-ամյա մի կին, մյուսում կա մեկ վիրավոր:
Հաղորդվում է, որ վարորդը ձերբակալված է, ոստիկանական գործողությունները, սակայն, դեռ չեն ավարտվել: Իրավապահները հորդորում են քաղաքի բնակիչներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ, ձերբակալվածը քրեական անցյալ ունի, և տառապում է հոգեկան խանգարումներով:
Ոստիկանությունը դեռ խուսափում է հստակեցնել՝ կատարվածը ահաբեկչություն էր, թե՝ դժբախտ պատահար: