Սեֆիլյանի գործը քննող դատավորը սպառնում է փաստաբաններին հեռացնել գործի վարույթից
Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն այսօր ևս հաշված րոպեներ տևեց, 7 մեղադրյալներից վեցի ու նրանց պաշտպանների բացակայությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը փաստաբաններին կոչ արեց չտապալել նիստերը՝ սպառնալով նրանց հեռացնել գործի վարույթից: