Իշխանությունները վրեժխնդիր են լինում «Սասնա ծռերից». «Ելք» դաշինքի անդամ
«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ այսօրվա իշխանությունները վրեժխնդիր են լինում «Սասնա ծռերից» այդ օրերի համար։
«Ես կարծում էի, որ պետք է օրինակելի դատավարություն լիներ, որպեսզի ապացուցեին, որ «Սասնա ծռերի» գործողությունները որևիցե կերպ չէր կարելի արդարացնել և իրոք մենք իրավունքի և օրենքի երկիր ենք։ Դատական նիստ, իշխանություն ասելով ես նկատի չունեմ դատական իշխանությունը, պարզ է, որ որոշումները կայացվում են հեռախոսազանգով և քաղաքական իշխանությունների կողմից և շատ ցավում եմ, որ նման կերպով են որոշել վարվել մարդկանց հետ, ովքեր մեծ համակրանք ունեն ժողովրդի կողմից», - ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.