Գործադիրը որոշել է առաջիկա երեք տարիներին կրճատել կրթությանը հատկացվող գումարները
Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է․ եթե այս տարի այն կազմում է 2.34 տոկոս, 2018-ին կլինի 2.18 տոկոս, 2019-ին` 1.99 տոկոս, իսկ 2020 թվականին` 1.85 տոկոս: