Ամստերդամի օդանավակայանում հուշարձան կբացվի ի հիշատակ MH17 չվերթի զոհերի
![Ամստերդամի օդանավակայանում հուշարձան կբացվի ի հիշատակ MH17 չվերթի զոհերի](https://gdb.rferl.org/5AFD8777-AF6E-4335-B9D6-2F90B5502287_cx0_cy2_cw0_w800_h450.jpg)
Այսօր լրանում է Արևելյան Ուկրաինայում «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթի ոչնչացման երրորդ տարին:
Ակնկալվում է, որ Հաագայի կենտրոնում կազմակերպված ոգեկոչման արարողությանը շուրջ 2,000 մարդ է մասնակցելու:
Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման ներկա կգտնվեն Ամստերդամի միջազգային օդանավակայանում կառուցված հուշարձանի բացմանը:
Ամստերդամ - Կուալա-Լումպուր ուղղությամբ չվերթ իրականացնող «Բոինգ 777»-ի վթարի հետևանքով 298 մարդ էր զոհվել: Հոլանդական դատախազության տվյալներով, օդանավը խփվել էր Դոնբասի անջատական զինյալների տրամադրության տակ գտնվող ռուսական արտադրության «Բուկ» հակաօդային կայանքից: