«Քուանշ, գլխավոր դատախազ». խորհրդարանը շարունակում է քննարկել Դատախազության 2016-ի գործունեությունը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում շարունակում է քննարկել Հայաստանի դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Նիստին ներկա է 75 պատգամավոր։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս դրվագով «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազին։
«Իմ ելույթն ունի վերնագիր, այն վերնագրված է՝ «Քուանշ, գլխավոր դատախազ», քուանշը մի տերմին է, որն օգտագործվում է «Բլոտ»-ի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար, և այսօր չորս դրվագով քուանշ ունեմ հայտարարելու գլխավոր դատախազին», - ասաց Փաշինյանը։
Մանրամասներն ՝ավելի ուշ