Սիրիայում հաստատված զինադադարը պահպանվում է
![Սիրիայում հաստատված զինադադարը պահպանվում է](https://gdb.rferl.org/14578565-F81D-4917-BD1F-EF5F024A731C_cx0_cy3_cw0_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարն առաջին օրվա ընթացքում պահպանվել է: Այս մասին հայտնում են ապստամբ ուժերի ներկայացուցիչներն ու դիտորդները:
Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնը հայտարարել է, թե չնայած ոչ մեծ խախտումներին, կողմերը հավատարիմ են մնացել պայմանավորվածությունների կատարմանը:
Ռուսասաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի ջանքերով ձեռք բերված հրադադարի համաձայնությամբ փորձ է արվում միմյանցից հեռացնել Ռուսաստանի հովանավորությունը վայելող նախագահ Բաշար Ասադի բանակը և ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող հակակառավարական ուժերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Սիրիայում հաստատված հրադադարին, ասել է․ «Հրադադարը կարծես պահպանվում է․․․լավ է»: