Հայաստանում են Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները
![Հայաստանում են Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները](https://gdb.rferl.org/BF37312E-0A6A-4EB1-B10B-C96B3E247792_w800_h450.jpg)
Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ և այցելություններ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր:
Հայաստան է ժամանել նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով: