Առողջապահության նախարարություն. ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներն առաջին բուժօգնություն են ցույց տվել վիրավորված Արայիկ Խանդոյանին
«Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել այսօր վիրավորված Արայիկ Խանդայանին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, վիրավորվել է «Սասնա Ծռերի» սկսած փոխհրաձգության արդյունքում: Մինչդետ, խմբի անդամներից մեկը` Վարուժան Ավետիսյանը, հաղորդել է, որ Խանդոյանն, իրականում, վիրավորվել է ոտքին ստացած դիպուկահարի գնդակից: Նա նաև հավաստիացրել է, որ ՊՊԾ գնդի տարածքի վրա պտտվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք պարբերաբար ինչ-որ առարկաներ են նետում: «Հնարավոր է, դրանք հետաձգված գործողության ինչ-որ պայթուցիչ սարքեր են: Սակայն, եթե դա նույնիսկ այդպես է, մենք պատրաստ ենք պատասխան գործողությունների, մեր տրամադրության տակ բավականաչափ միջոցներ կան», - հայտարարել է Ավետիսյանը: