Ալիևը համոզված է. Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը շատ փխրուն է
ՙՀրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս-քվոն չի կարող պահպանվել՚: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին Բեռլինում Ադրբեջան-Գերմանիա տնտեսական համաժողովի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա ընդգծել է ՙԱդրբեջանի օկուպացված տարածքներից՚ հայկական զորքերի դուրսբերման կարևորութունը և ափսոսանք հայտնել, որ Հայաստանի նկատմամբ, որը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, պատժամիջոցներ չեն կիրառվում:
ՙՀակամարտության շուտափույթ կարգավորումը կծառայի տարածաշրջանի կայունությանը՚,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ ներկայումս Ադրբեջանը կարևոր դեր է խաղում գլոբալ էներգետիկ նախագծերի իրականացման հարցում: