Էդուարդ Շարմազանով. Երևանում Լավրովի հայտարարությունները վկայում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի լիակատար դիվանագիտական ձախողման մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևանում արած հայտարարությունը, որ 1994 թ. հրադադարի համաձայնագիրն անժամկետ բնույթ է կրում և շարունակում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հիմք հանդիսանալ, վկայում է նոր պայմաններով և առանց Ստեփանակերտի մասնակցության նոր զինադադարի ստորագրմանն ուղղված Բաքվի քաղաքականության լիակատար ձախողման մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙԼավրովի հայտարարությունը վկայում է Մոսկվայի միջնորդությամբ նոր պայմաններով նոր համաձայնագիր ստորագրելու Բաքվի ձգտումների լիակատար ձախողման մասին՚,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդ հայտարարությունն արել է ԵԱՀԿ ՄԽ երեք միջնորդների /Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա/ անունից: Ինչպես պարզաբանել է ԱԺ փոխնախագահը, Բաքվի ոտնձգությունները 1994 թ. հրադադարի համաձայնագրի նկատմամբ բացատրվում է այն բանով, որ այն պաշտոնական փաստաթուղթ է, որի ներքո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունն է:
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ հայկական կողմը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, հստակ հասկացրել է, որ ՙմենք նոր համաձայնագրի կարիք չունենք, քանի որ 1994 թ. հրադադարի համաձայնագիրը մնում է ուժի մեջ, և դրա պահպանմանը պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը՚:
Նա ուշադրությունը հրավիրել է նաև սահմանային միջադեպերի հետաքնման միջոցների ներդրման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացառման կանխարգելիչ մեխանիզմների իրագործման անհրաժեշտության վերաբերյալ Լավրովի մեկ այլ հայտարարության վրա: ՙԻնչպես հայտնի է, հայկակա կողմն անվերապահորեն համաձայնել է այդ առաջարկներին, իսկ Ադրբեջանը՝ մերժել դրանք: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ հայկական կողմի և Մինսկի միջնորդների դիրքորոշումները համահունչ են՚,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին էսկալացիայի ժամանակ Անկարայի դիրքորոշման քննադատությանը, ինչպես նշել է Շարմազանովը, այստեղ ևս Մոսկվայի և միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են հայկական կողմի դիրքորոշման հետ: ՙԻրավիճակի սրացման առաջին օրերից ես իմ հայտարարություններում ընդգծել եմ, որ Թուրքիան միակ երկիրն է, որն անթաքույց հանդես է գալիս ԼՂՀ ժողովրդի նկատմամբ Բաքվի հանցավոր ագրեսիայի աջակցությամբ՚,- նշել է նա:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտություն է կրել ինչպես մարտի դաշտում ապրիլյան ագրեսիայի ժամանակ, այնպես էլ՝ դիվանագիտական հարթությունում, ինչի մասին են վկայում ՌԴ ԱԳՆ ղեկավարի այսօրվա հայտարարություները:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլիա ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են` մեկ պարզ պատճառով. դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: «Դրանք հակամարտությունը ռազմական, ուժային ճանապարհով լուծելու կոչեր էին: Դա արմատապես հակասում է հակամարտության կարգավորման նկատմամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջազգային հանրության դիրքորոշմանը՚,- ասել է Լավրովը: Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրման օրերին Անկարան բազմիցս հանդես է եկել միակողմանի հայտարարություններով Բաքվի դիրքորոշմանն անվերապահ աջակցության, խնդիրը բացառապես պետության տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին: