ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է հատուկ սակագներ «Յունիստրիմ» համակարգով իրականացվող դրամական փոխանցումների համար ՎՏԲ խմբի շրջանակներում
Շնորհիվ ՎՏԲ Խմբի աշխարհագրական ընդգրկվածության, հնարավորություն է ստեղծվել ներկայացնել այնպիսի պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հարմարվետ և շահավետ են դարձնում ՎՏԲ Խմբի հաճախորդների համագործակցությունը տարբեր երկրներում։ ՎՏԲ Խումբը պրոդուկտներ է մշակել Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկից դեպի ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա Բանկ և ՎՏԲ-Ղազախստան Բանկ, ինչպես նաև հակառակ ուղղություններով փոխանցումների կատարման և վճարման համար կգործեն հատուկ/իջեցված սակագներ՝ փոխանցման գումարի 0.9% միջնորդավճարով, նախորդ`1.5% միջնորդավճարի փոխարեն: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի ՌԴ «Յունիստրիմ» դրամարկղերի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների միջնորդավճարի չափը կազմում է 0.35% ՀՀ դրամ, իսկ արտարժույթով` սկսած 0.5%-ից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում հանդիսանում է ակտիվ խաղացողներից մեկը, քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Բացի այդ, կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից՝ փոխանցման գումարը քարտի վրա ստանալու համար զանգահարելով Սպասարկման կենտրոն:
«Յունիստրիմ» արագ դրամական փոխանցումների համակարգը երկար տարիների ընթացքում հանդիսացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավել հուսալի գործընկերներից մեկը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ, ապահով և հարմարավետ իրականացնել դրամական փոխանցումներ: ՎՏԲ-Հայաստան, ՎՏԲ-Վրաստան, ՎՏԲ-Ուկրաինա և ՎՏԲ-Ղազախստան բանկերի միջև «Յունիստրիմ» համակարգով իրականցվող դրամական փոխանցումների համար սահմանված հատուկ սակագինը ՎՏԲ Խմբի նախագիծն է, որը հոգ է տանում իր հաճախորդների մասին` առաջարկելով նոր պրոդուկտներ և առավել շահավետ պայմաններով ծառայություններ: