Ընդդիմադիր պատգամավոր. Հայաստանում մենաշնորհների խնդիրը տնտեսակնա բնույթի չէ, դրանում գերակշռում է քաղաքականությունը
Հայաստանում մենաշնորհների խնդիրը տնտեսակնա բնույթի չէ, դրանում գերակշռում է քաղաքականությունը: Նման կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մարտի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում պատգամավորը հիշատակել է աշխարհի ամենաշատ վկայակոչվող 10 տնտեսագետներից մեկին` հայազգի Դարոն Աջեմօլղլուին, ով ասել է, թե Հայաստանի խնդիրները ոչ թե աշխարհաքաղաքական, մշակութային կամ աշխարհագրական բնույթի են, այլ` քաղաքական: Պատգամավորը նշել է, որ իշխանությունների գործողությունների արդյունքում երկրում ձևավորվել է քաղաքական մենաշնորհ, որը բոլոր ղեկավար պաշտոնների համար առաջ է քաշում բացառապես կառավարության անդամների և խորհրդարանի պատամավորների հարազատներին ու մերձավորներին: «Նշանակում են քաղաքապետերի, ձեր երեխաները զբաղեցնում են բոլոր պետական պաշտոնները: Ինչ է, երկում ուրիշ մարդ չկա՟: Այս դահլիճում նստածների երեխաները, փեսաները, ազգականները՟ պետք է զբաղեցնեն փոխնախարարների, նախարարությունների և գերատեսչությունների վարչությունների պետերի պաշտոնները: Եվ ինչպե՟ս եք դուք պատրաստվում պայքարել այս չարիքի դեմ», - հարց է տվել Մանուկյանը:
Նա նշել է, որ կոռուպցիան, տնետսությունը, մենաշնորհատերերը տնտեսական գործոն չեն, նրանք քաղաքական մենաշնորհատիրության արդյունք են, որը մշակվում է նաև խորհրդարանի պատերի ներսում: Որպես արդյունք` երկրում միայն երկու ոլորտում է պահպանվում մրցակցությունը` տաքսի-ծառայություններում, որտեղ գներն ամենացածրն են աշխարհում, և միջազգային ավտոբուսափոխադրումների ոլորտում, որտեղ վերջին 5 տարում տոմսերի գները նվազել են 70%-ով :