ՎիվաՍել-ՄՏՍ. Շատինում բնակարանամուտ են տոնում
Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին Վայոց Ձորի Շատին գյուղում երկու ընտանիք վերանորոգել է տանիքը և մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնիե նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Շատին համայնք՝ շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու համար:
Գյուլնազարյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ ի վեր ապրել է քարաթափման գոտում գտնվող տանը, առանց տարրական հարմարությունների, ամեն օր աչքի առաջ ունենալով փլուզման վտանգը: 2008թ.-ից ի վեր ընտանիքը սկսել էր նոր տան շինարարությունը՝ գյուղամիջի ապահով տարածքում, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն:
«Տարիների երազանքն է, որ այսօր ի կատար է ածվել: Վերջապես ընտանիքս ապահով ու հարմարավետ տուն ունի, կարող ենք հանգիստ քնել՝ առանց վախենալու, որ մեր տանիքը մեր գլխին փուլ կգա: Անչափ շնորհակալ եմե,-ասել է ընտանիքի պապը՝ Սերյոժան:
«Այս մարդկանց երջանկությունը, վերագտած հույսով և վստահությամբ լի աչքերը և ժպիտները ոգևորում են մեզ, ուժ ու եռանդ են տալիս՝ շարունակելու մեր աշխատանքը: Դրանք վկայում են այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք, և մենք պատրաստակամ ենք շարունակելու այդ ուղին՝ արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելով ավելի շատ ընտանիքներիե,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 2015թ.-ին 40 ընտանիք, կարծես, զարթոնք ապրեց: Յուրաքանչյուր կառուցված կամ նորոգված տան հետ ընտանիքը վերագտնում է ոչ միայն կորած հույսերը, այլև ձերբազատվում է թերարժեքության բարդույթից: Տունը ընտանիքի համար դառնում է այն վայրը, որտեղից նոր հորիզոններ են բացվումե,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնիե նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնըե բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 460-ից ավելի ընտանիքների: