ՀՅԴ-ն խոստանում է GRECO-ին իշխանության կազմում ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ
Հայաստանի իշխանությունները վատնում են միջազգային կառույցների՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ֆինանսական օգնությունը, սակայն բարեփոխումներ չեն իրականացնում, ինչի վկայությունը Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի /GRECO/ զեկույցն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՙՄիջազգային հանրությունը տարեկան միջինը 800 հազար դոլալ է տրամադրում Հայաստանին՝ կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու նպատակով, սակայն դա տեղի չի ունենում: Իշխանությունները վատնում են միջոցները, իսկ իրավիճակը վատթարանում է՚,- հայտարարել է նա: Ըստ որում, ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ վերջին 15 տարում հանրապետության կոռուպցիայի մակարդակի ինդեքսը վատթարացել է, և Հայաստանը 75-րդ տեղից իջել է 100-րդ տեղը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ իշխանությունների ՙհեռատես՚ քաղաքականության շնորհիվ՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի և աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին գտնում է, որ անհրաժեշտ է կատարել կազմակերպության բոլոր հանձնարարականները և բարելավել իրավիճակը մինչև 2017 թվականը, երբ Հայաստանը հանդես կգա պատասխան զեկույցով: ՙԱյո, կոռուպցիոն խնդիրներ կան, և մեր համագործակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կարող է օգնել դրանց լուծմանը: Դրա համար անհրաժեշտ է հակակոռուպցիոն ծրագիր, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունների մեծացում, ինչպես նաև դատական համակարգի անկախության ապահովում: Հուսով եմ՝ իրավիճակը մինչև 2017 թվականը կբարելավվի՚,- նշել է նա: Հակակոռուպցիոն միջոցների շրջանակներում դաշնակցականն անհրաժեշտ է համարում պատգամավորների վարքագծի կանոնների օրենսգիքի ստեղծումը:
Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոստովանել է, որ չի ընթերցել զեկույցը /GRECO/: Սակայն վստահ է, որ իրավիճակն այնքան լուրջ չէ, ինչպես ներկայացված է փաստաթղթում: Ավելին, նշել է հանրապետականը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իր ելույթում նույնպես ընդգծել է այդ խնդրի լուծման անհրաժեշտությունը, ինչը հակակոռուպցիոն գործընթաց սկսելու լուրջ խթան է:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբն /GRECO/ իր ամենամյա զեկույցում կոչ է արել Հայաստանին ընդունել պատգամավորների վարքագծի կանոնների օրենսգիրք: Կազմակերպությունը նշում է նաև, որ կառուպցիան շարունակում է կարևոր խնդիր մնալ հայ հասարակության համար: Ըստ որում, ընդգծվում է, որ չնայած կոռուպցիայի դեմ բազմամյա պայքարին՝ դատական համակարգը և մի շարք այլ ոլորտները վարակված են դրանով:
Զեկույցի հեղինակները նշել են նաև պատգամավորներին, դատավորներին ու դատախազներին ՙնվերներ տալու՚ գործընթացների նկատմամբ վերահսկողության կանոններ ստեղծելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ կոռուպցիայի բարձր մակարդակը խոչընդոտում է ամերիկյան ներդրումների ներգրավմանը և կարող է լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի անվտանգության համար: