ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերուն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են 2014 թվականի դեկտեմբերին ադրբեջանական կողմն անցած հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային, այցելությունը տեղի է ունեցել փետրվարի 23-ին: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին պայմանագրային ծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, Բաղդասարյանն անկարգապահ վարքագիծ էր դրսևորել, ինչի արդյունքում ենթարկվել էր քրեական հետապնդման: Ձգտելով խուսափել դատից` նա փախել էր Ադրբեջան: Ադրբեջանի իշխանությունները Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ էին հարուցել 5 հոդվածներով: Նա դատապարտել է 15 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: