ԱրմԻնֆո ԼԳ տնօրենը պարգևատրվել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով
ԱրմԻնֆո լրատվական գործակալության տնօրեն Էմմանուիլ Մկրտչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով՝ արդյունավետ համագործակցության համար:
Հուշանվերի հանձնումը տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կառավարության ղեկավարի կազմակերպած տոնական ընդունելության ժամանակ:
ԱրմԻնֆո-ն Հայաստանի վերաբերյալ լիարժեք, համակողմանի և հավաստի նորությունների անկախ մատակարար է քաղաքական, գործարար, ֆինանսական լրատվության և վերլուծության տեղական ու միջազգային շուկաների համար:
2016 թ. ԱրմԻնֆո-ն կնշի իր դե-յուրե 15-ամյա հոբելյանը, սակայն դե-ֆակտո գործակալությունը ՍՆԱՐՔ լրատվական գործակալության հաջորդն է, որն ստեղծվել էր 1991 թվականին` մի խումբ պրոֆեսիոնալ լրագրողների կողմից: