Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Նիկոլայ Սիլաև. Ղարաբաղի շուրջ «երրորդ ճակատի» ծավալման վտանգը բավականին մեծ է

 

Շատերը, այդ թվում՝ ռուսաստանցի փորձագետները, լավագույն կերպով չեն բնորոշում Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը: Կկիսվե՞ք Ձեր գնահատականով:  

 

Տվյալ փուլում կովկասյան քաղաքականությունը գերակայություն չէ Ռուսաստանի համար: Եվ նախորդ տասնամյակում Հարավային Կովկասում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միանգամայն նկատելի աշխարհաքաղաքական դիմակայությունը գնում է անկման:

Իմ կարծիքով, դա դրական գործոն է՝ հաշվի առնելով, որ Հարավային Կովկասին ավելի հանգիստ զարգացման հնարավորություն է ընձեռում: Ըստ որում, արագ արդյունք չեմ ակնկալում եվրասիական ինտեգրումից՝ հաշվի առնելով, որ այդ նախագիծը նախատեսված է տասնյակների համար, իսկ դրա ելքն առայժմ պարզ չէ: Այդ նախագծի հեռանկարները մեծապես կախված են Ռուսաստանի տնտեսական աճի հեռանկարներից, սակայն, առկա տնտեսական ճգնաժամը բնավ չի խոսում այն մասին, որ այդ նախագիծը չի կայացել: Համոզված եմ, որ արդյունք կլինի, պարզապես, այն շատ շուտով չի լինի: Այսօր ի հայտ է գալիս Ռուսաստան, Հայաստան, Վրաստան երկխոսության իմպերատիվ: Դա առնչվում է, առաջին հերթին, փոխադրման-հաղորդակցության ոլորտին, ինչպես նաև Եվրամիության հետ Վրաստանի ստորագրած ասոցիացիայի հետ ԵԱՏՄ փորգործակցության հնարավորությանը: Այդ ուղղությամբ հնարավոր է փոխգործակցություն, համագործակցություն և երկխոսություն, որի պակասն այնքան զգացվում էր Ուկրաինայի եվրոասոցացման ճակատագիրը քննարկելիս: Կարծում եմ, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մեզ կսովորեցնի, որ երկխոսությունն անտեսել չի կարելի: Եւ  Երևանի ու Թբիլիսիի միջև այցերի ինտենսիվությունն, իմ կարծիքով, հենց այդ  հնարավորությունների շուրջ քննարկումների նշան է:

 

ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի Բաքու և Երևան վերջին այցերը վկայում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում շտկումներ մտցնելու Մոսկվայի ձգտման մասին: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ հակամարտող երկու կողմերն էլ անվստահությամբ են վերաբերում ռուսական առաջարկներին…

 

Չնայած բավականին լարված դիվանագիտական փոխանակմանը` Ռուսաստանի մասնակցությամբ, պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հակամարտող կողմերի փոխարեն Մոսկվան չի կարող իրականացնել: Այստեղ պետք  լինի Երևանի և Բաքվի պատրաստակամությունը: Այս լույսի ներքո նշեմ ղարաբաղյան հակամարտության շուրջ ուժի խոշորագույն կենտրոնների միջև աշխարահքաղաքական դիմակայության բացակայությունը, ինչը դիտվում է մյուս հակամարտությունների շուրջ հետխորհրդային տարածքում: Կարծում եմ՝ մյուս հարցերի շուրջ տարաձայնությունները մի կողմ թողնելու միջնորդների այդ պատրաստակամությունը չափազանց կարևոր է ղարաբաղյան հակամարտության հեռանկարների համար:

 

Այսօր Ռուսաստանն Արևմուտքի հետ ՙկռվում է՚ երկու ճակատով՝ ուկրաինական և սիրիական: Ձեր կարծիքով, որդյո՞ք Ղարաբաղի շուրջ «երրորդ ճակատի» ծավալման վտանգ կա:

 

Ռուսաստանի և ԱՄՆ ու ԵՄ միջև, իրոք, կան խորը հակասություններ Ուկրաինայի հարցում: Սակայն կան նաև բանակցություններ «նորմանդական գործընթացի» շրջանակում:

Սիրիայի շուրջ նույնպես ամեն ինչ շատ հետաքրքիր է՝ հաշվի առնելով, որ ՌԴ միջամտությունը ստեղծել է միանգամայն նոր իրավիճակ թե Սիրիայում, թե աշխարհում: Իմ կարծիքով, այդ իրավիճակը կարող է թույլ տալ ժամանակավորապես մի կողմ դնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և ստեղծել  այլ հարցերի շուրջ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ: Առայժմ այդ բանաձևը բավականին անկայուն է, հատկապես` փոփոխությունների մեր դարաշրջանում: Ղարաբաղի շուրջ բանակցությունների վիթխարի մասն ընթանում է փակ ռեժիմով: Եվ որքան այսօր կարելի է դատել, խաղն ընթանում է շատ տախտակների վրա, քանի որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում դիվանագիտական բանակցություններից զատ, ակնհայտորեն, գոյություն ունեն նաև առանձին բանակցություններ` ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Դժբախտաբար, նշեմ, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ երրորդ ճակատի ծավալման վտանգ, իրոք, կա և այն բավականին մեծ է: Ավելին, այս տարվա ամռանը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրման ֆոնին  այդ հարցը Մոսկվայում քննարկվել է հենց այդ տեսանկյունից: Խնդիրն այն է, որ այսօր բոլորովին անհասկանալի է, թե այդ ճակատն ինչու է հարկավոր, մասնավորապես, Երևանին ու Բաքվին՜ հաշվի անռնելով, որ երկու երկրների համար հետևանքները կլինեն չափազանց ծանր, եթե ոչ` կործանարար: Հետևաբար, ղարաբաղյան հակամարտության դրսից կառավարման աստիճանի հարցը, առաջվա նման, բաց է: Բաց է նաև Հարավային Կովկասում իրավիճակի սրում հրահրելու Արևմուտքի պատրաստակամության հարցը: Սակայն, պահպանվում է Ղարաբաղի գծով միջնորդների համաձայնությունը, ընդ որում` առայժմ անկեղծ: Ուստի առկա փուլում կարգավորման ընթացքը կախված է, այնուամենայնիվ, հակամարտող կողմերից:

 

Այո, բայց  սպառազինության ամենաժամանակակից տեսակների մատակարարումը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանին` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանին, վկայում է Հարավային Կովկասի շուրջ աշխարհաքաղաքական դիմակայության պահպանման և ուժեղացման մասին: Արդյո՞ք այստեղ հակասություններ չկան Ձեր նկարագրած աշխարհաքաղաքական միտումների հետ:

 

Անվտանգության ցանկացած քաղաքականություն պետք է կառուցվի` հաշվի առնելով վատթարագույն սցենարը: Սակայն դա չի նշանակում, թե կկայանա հենց այդ սցենարը:

ԱՄՆ-ում, ճիշտ այնպես,  ինչպես Հայաստանում, արտաքին քաղաքականությունը բանավեճերի առարկա է: Եվ ռուս-ամերիկյան դիմակայությունն ու մրցակցությունը, սկսած Կարիբյան ճգնաժամից, միշտ ունեցել է ներքին սահմանափակիչներ: Ուստի, նախապատարստվելով ինչ-որ տարածաշրջանում դիմակայության սրման, Մոսկվայում և Վաշինգտոնում միշտ գիտակցում ու տեսնում են կարմիր գիծ, որը չի կարելի հատել: Եվ, իմ կարծիքով, Հարավային Կովկասում այդ գիծն առայժմ ոչ ոք չի պատարստվում հատել:

 

Այլ կերպ ասած՝ ղարաբաղյան հակամարտությունն ունի դեռ երկար տարիներ սառեցված մնալու բոլոր հեռանկարնե՞րը:  

 

Ղարաբաղյան հակամարտությունն ունի դեռ երկար տարիներ սառեցված մնալու բոլոր նախադրյալները: Վախենում եմ, որ դա ամենաիրատեսական սցենարն է: Եվ սառեցումն՝ այն տեսքով, որով այն կա, ընդհանուր առմամբ ձեռնտու է Հայաստանին: Թեև այն բավականին ծանր տնտեսական բեռ է Երևանի, ինչպես նաև Բաքվի համար: Այդ պատճառով խնդրի լուծումն, այնուամենայնիվ, հակամարտության կողմերի արտոնությունն է: Եկեք նայենք Բալկաններին: Բալկանյան հակամարտությունները կարգավորվել են ՆԱՏՕ-ի և ԵՄ հովանու ներքո, ըստ որում՝բավականին վիճահարույց կերպով: Մինչդեռ հարցի պատասխանը, թե կարող է արդյոք ԵՏՄ-ն ամրապնդվել այն չափով, որպեսզի կանխի աշխարհաքաղաքական մրցակցությունը հետխորհրդային տարածքում, դեռևս օդում կախված է մնում: Այս առումով չեմ կարող չնշել ևս մեկ հակասություն Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում: Այսպես՝ բոլոր դոկտրինալ փաստաթղթերում արտաքին քաղաքականությունը հետխորհրդային տարածությունում՝ ԱՊՀ, ԵՏՄ, նշվում է որպես անվերապահ գերակայություն: Սակայն, որքան էլ տարօրինակ է, հենց այդ ուղղությունն է համարվում ոչ այնքան հեղինակավոր՝ ի տարբերություն ԱՄՆ, ԵՄ և Չինաստանի հետ հարաբերությունների: Հենց այդտեղ են ուղղվում հիմնական ռեսուրսները, այնտեղ մեծ է ապրանքաշրջանառությունը: Եվ հետխորհրդային տարածության երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները, ցավոք, որոշվում է մնացորդային սկզբունքով: Այս ամենը վկայում է մեր արտաքին քաղաքական ուղեգծի որոշակի անհասության մասին:

 

Ձեր կարծիքով, արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով  միջնորդական առաքելության շրջանակում տեղավորվում են հարվածային զինատեսակների մատակարարումներն Ադրբեջանին:

 

Ինձ համար շատ դժվար է պատկերացնել ինչ-որ մեկին միլիարդավոր հոսքերի զենքի գործարքների ճանապարհին: Մոսկվան Բաքվին սպառազինությունների մատակարարումից աշխարհաքաղաքական ինչ-որ նպատակների իրագործում չի ակնկալում: Ամեն ինչ հանգում է տարրական բիզնեսի: 5 մլրդ դոլարը մնում է 5 մլրդ դոլար:

 

Այո, բայց չէ՞ որ կան նաև այդ բիզնեսի աշխարհաքաղաքական հետևանքները…

 

Կան: Ընդ որում՝ դրանք կարող են լինել, բավականին վատ, այդ թվում` Ռուսաստանի համար: Ողջ այդ սպառազինությունը մի գեղեցիկ օր կարող է կրակել, և այստեղ ես լիովին կիսում եմ Հայաստանի իշխանությունների մտահոգությունը: Ուստի, ակնհայտ է, որ այդ առումով Ռուսաստանը որոշակի վերապահումներ է անում, թեկուզ, ի վերջո, եթե այդ զենքը մենք չվաճառենք, այն կվաճառեն ուրիշները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних



Здоровье

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Выгодно ли покупать квартиру в новостройке?



Game News

Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape



Москва

вхожу в интернет и меня здесь нет геополитика



News Every Day

Man City star James McAtee lined up for dream Champions League transfer after Sheffield United relegation



Блоги

Всеармянский союз «Гардман-Ширван-Нахиджеван» осуждает лживое заявление президента Азербайджана Алиева



Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении финансовой грамотности населения



Денис Мацуев

Как в Уфе прошел первый день музыкального фестиваля «Денис Мацуев представляет: диалог поколений» - сюжет «Вестей»



Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении финансовой грамотности населения



Ролан Гаррос

Белорусские теннисистки проведут стартовые встречи открытого чемпионата Франции



Москва

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



#123ru.net

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже товаров из магазина



Симферополь

Выставка-предупреждение «Пожарная безопасность», В рамках Федеральной информационной противопожарной кампании «Останови огонь».



Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России



Москва

Собянин рассказал об открытии нового перехода на вокзал Зеленоград-Крюково



Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России





Путин в России и мире
Москва

Создать комфортные условия для исследований и обучения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алсу

Mash: на виллу певицы Алсу в Крыму за 800 миллионов рублей нашелся покупатель



Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net