Արմեն Ռուստամյան. Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցը, անշուշտ, շատ կարևոր և հեռանկարային է
Արմինֆո. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցը, անշուշտ, շատ կարևոր և հեռանկարային է: Այդ մասին հոկտեմբերի 26-ին ՀՀ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի, և Բոլթոնի բոլոր մեսիջները կարևոր նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ Հայաստանի համար: <Հայաստանը պետք է ունենա կայուն աշխարհաքաղաքական ուղեգիծ և հստակ դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք պետքէ հասկանալի լինեն թե Մոսկվային, թե Արևմուտքին>,- ընդգծել է պատգամավորը:
Ռուստամյանը նշել է, որ Հայաստանը պետք է ցույց տա ողջ աշխարհին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելու մտադրությունը՝ ելնելով սեփական շահերից: Բոլթոնը շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ, Ռուսաստանի և Իրանի միջև լարված հարաբերությունները կարող են խիստ բացասական հետևանքների հանգեցնել: <Կարծում եմ, որ Ջոն Բոլթոնը չի ցանկանում, որ այդ երկրների միջև կոնֆլիկտի պատճառով տուժեն տարածաշրջանում իր գործընկերները: Դա ակտուլա է նաև հայկական կողմի համար>,- ընդգծել է Ռուստամյանը: Պատգամավորը փաստել է նաև, որ Ռուսաստանը կարևոր ռազմվարական գործընկեր է Հայաստանի համար, և վերջինիս հետ հարաբերություններն այլընտրանք չունեն: