«Հիմնադիր խորհրդարանը՚ և «Սասնա Ծռերը՚ ողջունում են երկրորդ նախագահի կալանավորման փաստը և «Մարտի 1-ի՚ գործով նրան մեղադրանքի առաջադրումը` դա համարելով հեղափոխության մեծագույն նվաճումը
Արմինֆո.«Հիմնադիր խորհրդարանը՚ և «Սասնա Ծռերը՚ ողջունում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստը և «Մարտի 1-ի՚ գործով նրան մեղադրանքի առաջադրումը` դա համարելով հեղափոխության մեծագույն նվաճումը:
«Հիմնադիր խորհրդարանը՚ և «Սասնա Ծռերը՚ նաև հույս են հայտնում, որ սկսված գործընթացը կհանգեցնի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության գործի և հայոց պետականության դեմ այլ հանցագործողություններին առնչվող գործերի վերանայման, որոնք սկսվել են Ռոբերտ Քոչարյանից առաջ, խորացել են նրա և նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: