Նիկոլ Փաշինյանը մտադիր է կրճատել վարչապետի լիազորությունները
Արմինֆո. Հայաստանի կառավարության կազմում տեղի են ունենալու էական փոփոխություններ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդսմին հայտարարել է, որ բոլոր խորհրդատվությունները կընթանան կառուցողական մթնոլորտում: Նրա ասելով, տվյալ պահին կադրերի պակաս չկա, սակայն նոր վարչապետը հրաժարվել է որոշակի անուններ նշել: Փաշինյանը հայտարարել է, որ առաջնահերթ խնդիրն Ընտրական օրենսգրքի բարեփոխումն է: Բացի այդ, նա մտադիր է նաև օրենսդրական մակարդակով կրճատել վարչապետի լիազորությունները: «Հայաստանում չպետք է լինի սուպերվարչապետի ինստիտուտ՚, - հայտարարել է նորընտիր վարչապետը: Անդրադառնալով իր` կառավարական ամառանոց տեղափոխվելու վերաբերյալ հարցին` Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ այդ հարցը քննարկման փուլում է:
Նա նաև հույս է հայտնել, որ Սոչիում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կկայանա իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: