Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Սերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիք

Հայտնել ռուսաստանցի  վերլուծաբան, Հարավային կովկասի գծով մասնագետ Սերգեյ Մարկեդոնովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է հայկական «թավշյա հեղափոխությունը»,  կիսվում իրավիճակի հետագա զարգացման առնչությամբ կանխատեսմամբ, խոսում երկրի արտաքին քաղաքականությունում փոփոխությունների նպաստող և խոչընդոտող արտաքին և ներքին գործոնների մասին:

 

Կիսվեք մայիսի 8-ին վարչապետի թեկնածության առնչությամբ քվեարկության օրը և մինչև արտահերթ ընտրություների անցկացումը ժամանակահատվածում Հայաստանում իրադարձությունների զարգացման, Ձեր կարծիքով, առավել հավանական սցենարներով՝ հաշվի առնելով ժողովրդական թեկնածուին աջակցելու վերաբերյալ մայիսի 2-ին հանրապետականների կողմից արված հայտարարությունը:

 

Առայժմ իրավիճակը տանում է այն բանին, որ Հայաստանում շատ շուտով նոր վարչապետ կհայտնվի: Նման կանխատեսման համար գլխավոր հիմքն, անշուշտ, ընդդիմության թեկնածուին սատարելու ՀՀԿ արտահայտած պատրաստակամությունն է: Այստեղ հարկավոր է հատկապես ընդգծել մայիսի 1-ի քվերակության արդյունքում ոչ միայն «Ելք՚, այլև ԲՀԿ և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունների 45 ձայների առկայությունը ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օգտին: Փաշինյանին չէր հաջողվի խորհրդարանում իր ներկայացվածությունն ավելացնել, եթե սահմանափակվեր միայն հանրահավաքային ակտիվությամբ. առանց բազմաթիվ բանակցությունների դա, պարզապես, չէր ստացվի: Այդպիսով, իշխանափոխության ավարտի համար Փաշինյանից, վերլուծաբանի գնահատմամբ, պահանջվում են բոլորովին ոչ գծային մտածողություն և ոչ ստանդարտ գործողություններ: Դրա համար պահանջվում են միանգամայն այլ հատկանիշներ, հատկանիշներ, որոնք Փաշինյանը ցուցադրեց արդեն իր գլխավոր ընդդիմախոս Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Կարծում եմ՝ նախ, դրանք ռևիզիոնիաստ-պրագմատիկի քայլեր են խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցությունների տեսքով` ներառյալ ՀՀԿ ներկայացուցիչներին: Այդ քայլերի շրջանակում Փաշինյանը հասցրել է ապահովել մինչև ապրիլյան ցնցումները ՀՀԿ հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ի և Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: Արտաքին քաղաքականության մասով կարևոր են Փաշինյանի բանակցությունները Հայաստանում ՌԴ դեսպանության, Պետդումայի պատվիրակության հետ, որոնց արդյունքում, նույնիսկ, Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, որը սովորաբար հակված է մայդան տեսնել հետխորհրդային երկրներում ամեն մի զանգվածային գործողությունում, փաստել է Ռուսաստանի հետ հարաբերություների զարգացմամբ Փաշինյանի շահագրգռածությունը: Մայիսի 1-ի քվեարկության ժամանակ Փաշինյանին սատարելուց հանրապետականների հրաժարվելը գնահատում եմ խաղադրույքները բարձրացնելու ցանկության համատեքստում` մինչև մայիսի 8-ի քվեարկությունն ավելի շահավետ պայմաններ, անձնական և տնտեսական, կառավարության ապագա կազմին առնչվող երաշխիքներ ստանալու համար: Սակայն, Փաշինյանն այդ ամենին պատասխանեց համընդհանուր գործադուլի կոչով` դրանով իսկ ավելի  բարձրացնելով խաղադրույքները: Ինչից հետո հանրապետականներին այլ բան չի մնացել` քան Փաշինյանին սատարելու պատրաստակամություն հայտնելը: Այդպիսով՝ կարելի է փաստել, որ Հայաստանի գլխավոր ընդդիմադիր  գործիչն իշխանության տանող ճանապարհին հեղափոխական հռետորաբանությունն ու զանգվածային բողոքը  հաջողությամբ համադրել է կաբինետային աշխատանքին` պաշտոնական-իրավական սահմանափակիչների շրջանակում հարկավոր կոնֆիգուրացիա կառուցելու նպատակով:

 

Իսկ ի՞նչ կասեք ապագայի կանխատեսումների առնչությամբ:

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը չի ավարտվել: Եվ այն բանից հետո, երբ մայիսի 1-ին Ազգային ժողովը չկարողացավ վարչապետ ընտրել, այն մտավ նոր փուլ: Այդպիսով, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների օրերին  բարձրագույն իշխանության համար պայքարում դիմահար գրոհը փոխարինվել է բարդ խորհրդատվություններով, որոնցում ժողովրդական բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին սատարել են ոչ միայն «Ելք՚ խմբակցության իր կողմնակիցները, այլ Ծառուկյանի դաշինքը և ՀՅԴ-ն: Այդպիսով՝ այժմ Փաշինյանն ունի երկու ճանապարհ: Առաջինը` գնալ մինչև վերջ  պաշտոնական ճանապարհով, մինչև մայիսի 8-ի ընտրություն, որտեղ թեկնածու են առաջադրելու ոչ թե խմբակցությունները, այլ պատգամավորական ողջ կորպուսի  մեկ երրորդը: Այդ խնդիրն, ըստ էության, Փաշինյանի համար լուծելի է, սակայն դրա հաջողությունը կանխորոշված չէ: Սակայն, եթե մայիսի 1-ի պատմությունը հանկարծ կրկնվի, Ազգային ժողովն ինքնըստինքյան լուծարվում է, և առաջիկայում սպասվում են վաղաժամկետ ընտրություններ: Եվ այդ ճանապարհը նույնպես ունի իր դրական կողմերը՜ հաշվի առնելով, որ Փաշինյանը մնում է իրավական շրջանակներում և վերջնական խաղադրույքը չի դնում հեղափոխական նպատակահարմարության վրա: Սակայն, այստեղ նա դիտարկում է բարդություններ` երևանյան փողոցում իր դեմքը պահպանելու առնչությամբ, ինչը գլխավոր բացասական պահն է:  Երկրորդ ճանապարհը կաբինետային հնապաշտությունից հրաժարվելն է` հօգուտ հանրահավաքային տարերքի, ինչը, վերլուծաբանի կարծիքով, Փաշինյանի մոտ շատ ավելի լավ է ստացվում: Այդ ֆոնին հանրապետականների խաղը նույնպես հարցեր է հարուցում: Զանգվածների շրջանում աջակցության ռեսուրս գտնել նրանք չեն կարող, համենայն դեպս, մոտ ապագայում: Եվ այդ դեպքում մեծ է շանսը, որ նրանք կորցնեն այն, ինչ այսօր ունեն: Մյուս կողմից, մեծ է լուրջ երաշխիքներ հասնելու գայթակղությունը, այդ լույսի ներքո Մարկեդոնովն առաջին քվեարկության տապալումը գնահատում է որպես ոչ միայն թեստ Փաշինյանի համար, այլև` համաձայնեցումների նոր փուլի հրավեր`  սակարկելով հեռանալու ավելի պատվաբեր պայմաններ ապահովելու համար: Ամեն դեպքում, Փաշինյանի նոր հիպոթետիկ կաբիները չի կարող գործից գլուխ հանել  առանց ռազմական ոլորտի, անվտանգության, արտաքին քաղաքականության «մասնագետների՚: Այդ լույսի ներքո նա չի բացառել, որ Փաշինյանը կշարունակի հեղափոխական տրամաբանությունը համատեղել կաբինետայինի հետ, և, վախեցնելով հեռացող իշխանությանը, ինչպես արդեն եղել է, կվերադառնա բանակցությունների այս կամ այն ձևով:

 

Խոսենք պատճառների մասին, որոնք դրդել հայ հասարակության որոշ մասին փողոց դուրս գալ:

 

Հիմնական պատճառը, որը հայ հասարակության որոշ մասին ստիպել է դուրս գալ փողոց, իհարկե, Հայաստանի բազմամյա նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետի աթոռին տեղափոխվելու փորձն էր հանրապետության կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցումից հետո` իր ձեռքում պահելով պետության կառավարման լծակները:

 

Ընդ որում` նաև ակնհայտ է, որ բնավ ոչ բոլոր գործարարներն են պատրաստ միանշանակ կանգնել ապստամբած ժողովրդի կողքին, սակայն դեմ էլ չեն որոշակի օգուտներ ստանալ նոր իշխանության օրոք կամ, նույնիսկ, ներկառուցվել այդ իշխանությունում: Ուստի, հայկական «թավշյա հեղափոխությունն, ամենայն հավանականությամբ, արագ չի ավարտվի:  

 

Կա հին համակարգի լիակատար վերացման, հեղափոխականների և ապարատայինների միջև նախնական համաձայնությունների հնարավորություն, և  բացառված չէ որոշակի ռևանշիստական շարժումների հնարավորություն, եթե այսօրվա «ժողովրդի ծառաները՚ կրկնեն իրենց որոշ նախորդների ճանապարհը: Կարևոր է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը` առանց բռնության դիմելու, սեփական սխալների հրապարակային խոստովանությունը: Որոշ ժամանակ անց այդ հանգամանքը կարող է հաղթաղուղթ դառնալ եթե ոչ հենց Սերժ Սարգսյանի, ապա նրանց ձեռքին,  ով չի ընդունի նոր իշխանությանը:

 

Ձեր կարծիքով, ի՞նչ ընդհանուր և տարբերվող գծեր ունի հայկական «թավշյա հեղափոխությունը» այլ հեղափոխությունների հետ:

 

Ընդհանուր առմամբ, հայկական «թավշյա հեղափոխությունը՚ բազմաթիվ հատկանիշներով հիշեցնում է Վրաստանի և Ուկրաինայի վերջին իրադարձությունները. կոռուպցիայի և անարդարության պայքարի նույն կարգախոսներով, պոպուլիզմով, իդեալիզմի ու այն միամիտ հավատամքի  պոռթկումով, թե  իշխանության արմատական թարմացումը Հայաստանը կմոտեցնի կառավարման և տնտեսության բարձր ստանդարտներին: Սակայն, ավելի ուշադիր նայելով, մենք կտեսնենք նաև հայաստանյան իրադարձությունների սկզբունքային տարբերությունը  հենց նույն վրացական և ուկրաինական իրադարձություններից: Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանի բողոքավորները հրաժարվել են իրենց որպես «քաղաքակիրթ ընտրության՚ կողմնակիցներ դիրքավորումից, «կայսրությունից փախուստից՚, Եվրամիության և ԵԱՏՄ միջև վերջնական ընտրության կոչերից: Իսկ դա սկզբունքորեն կարևոր տարբերություն է:

 

Շատերը Հայաստանում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, շարունակում են հանրապետականների մեջքի հետևում Սերժ Սարգսյանի ստվերը տեսնել: Արդյո՞ք գոյություն ունի նրա «երկրորդ հայտնության՚ տեսական հնարավորություն:

 

Գոյություն ունի ապագայում Սերժ Սարգսյանի «երկրորդ հայտնության՚ տեսական հնարավորություն: Եվ դրա համար գլխավոր հիմնավորումը Հայաստանի հետխորհրդային պատմությունն է` լի հետաքրքիր առանձնահատկություններով և պարադոքսներով: Այդ առանձնահատկություններից շատերը, անշուշտ, վրիպել են նույնիսկ քաղաքագետների ուշադրությունից: Այդ առանձնահատկությունները չէին տեղավորվում եվրասիական քաղաքականության սովորական չափման հենքում: Այդ առանձնահատկությունները չէին ներգրվում նաև փորձագետների և քաղաքական գործիչների շրջանում բավականին մեծ ժողովրդականություն վայելող ձևաչափում, որը հետխորհրդային տարածքում հիմնական բախումները բացատրում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակասություններով:  

Նման առանձնահատկություններից մեկը 2008 թվականին մեծ քաղաքականություն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի վերադարձն էր` տասնամյա մեկուսացումից և գիտական որոնումներից հետո: Ինքը` Փաշինյանը, անցյալում ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար, սակայն ոչ միայն համաներման արժանացավ, այլև դարձավ պատգամավոր: Իսկ այսօր տապալեց իշխանությունը, այն մարդկանց, որոնք այն ժամանակ նրան դատապարտել էին: Ուստի, ելնելով գործունեության նման զիգզագների  հնարավորությունից Հայաստանում՜ չարժե «արխիվ հանձնել՚ ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև ՀՀԿ-ի նրա զինակիցներին:

 

ՀՀԿ-ից Փաշինյանի ընդդիմախոսները խորհրդարանում մայիսի 1-ին տեղի ունեցած հարցուպատասխանների ժամանակ հիմնական շեշտը դնում էին նրա արտաքին քաղաքական հայացքների հակասականության վրա: Այս առումով ինչպե՞ս եք տեսնում նոր Հայաստանի արտաքին քաղաքականության ապագան:

 

Հայաստանն ուժի կենտրոնների միջև բավական հաջող խուսավարող երկիր է:

Լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը՝ Երևանը ԵԱՏՄ առաջին երկիրն էր, որն ստորագրեց ԵՄ հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը: Ղարաբաղը հետխորհրդային տարածությանը վերաբերող միակ հարցն է, որի առնչությամբ Ռուսաստանը և Արևմուտքը փոխգործակցում են: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետխորհրդային տարածությունում միակ չճանաչված պետությունն է, որը նյութական օգնություն է ստանում ԱՄՆ-ից, որի նախագահին վերջերս ընդունեցին ԱՄՆ Կոնգրեսում:  Այս պայմաններում, ըստ նրա, ավելորդ չէ նշել Հայաստանի կառուցողական հարաբերությունները Արևմուտքի թշնամի Իրանի հետ: Իսկ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունն առնվազն սահմանափակում է հնարավորությունների հյուսիսատլանտյան պատուհանը, իսկ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը չունի վերջինիս հետ ընդհանուր սահմանները՝ ունենալով ԵՄ հետ գրեթե հավասար տնտեսական ազդեցությունը:

Նման պայմաններում, ըստ վերլուծաբանի կանխատեսումների, աշխարհաքաղաքական հավասարության որոնման, դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ձևավորվելիք: Եվ հենց այդ պայմաններն են դրդում Երևանին խուսավարել, հավասարակշռություն փնտրել Մոսկվայի, Վաշինտոնի և Բրյուսելի հետ հարաբերություններում: Հետևաբար՝ հայ քաղաքական գործիչների ձգտումը, հատկապես երիտասարդ, արևմտյան տեխնոլոգիաներին, սոցիալական ստանդարտներին և թափանցիկությանը, նրա կարծիքով, ամենևին չի նշանակում Ռուսաստանի անվտանգության երաշխիքներից հրաժարվելու պատրաստակամություն: Այդպիսով՝ բողոքից ծնված Հայաստանը շարունակում է իր տեղը որոնել բարդ տարածաշրջանում և սրընթաց փոփոխվող աշխարհում:

 

Կիսվեք Ղարաբաղի առնչությամբ Ձեր սցենարներով՝ հաշվի առնելով Հայաստանում ներքաղաքական վերջին տրանսֆորմացիաները:

 

Հայաստանում զանգվածային ելույթները, որտեղ «թավշյա» հեղափոխության խորացումը հղի է ներքին ապակայունացմամբ, յուրօրինակ գայթակղություն են Բաքվի համար: Այնուամենայնիվ, ներկայիս ստատուս-քվոյի պահպանմամբ խիստ չշահագրգռված Բաքվի համար կան նաև էսկալացիայի սահմանափակիչներ: Դա հավատարմությունն է քաղաքական բոլոր ուղղություններով ճնշման ավանդական ուղեգծին՝ առանց պատերազմի գնալու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող եռյակի հայացքների համընկնումը՝ նույնիսկ չնայած սիրիական և ուկրաինական ճգնաժամերի առնչությամբ առճակատմանը:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդես են գալիս նորացված մադրիդյան սկզբունքների իրականացման օգտին՝ բացառապես բանակցությունների ճանապարհով: Եվ մարտահրավեր նետել այդ ամենին՝ նշանակում է հակադրել իրեն թե Արևմուտքին, թե Ռուսաստանին, ինչին Ադրբեջանը, կարծում եմ, պատրաստ չէ: Ավելին, Բաքուն ակտիվորեն փորձում է հավասարակշռություն պահպանել ուժի այդ կենտրոնների միջև՝ հօգուտ իրեն: Իրանը «սկզբունքներին» չի աջակցում, սակայն պնդում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ, փոխզիջումային կարգավորում: Իսկ իր ռազմավարական դաշնակցին աջակցող Անկարայի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Իրաքի և Սիրիայի վրա, այդ պատճառով Անդրկովկասում ցանկացած սրմամբ շահագրգռված չէ, թեկուզ այն պատճառով, որ դա հղի է Մոսկվայի և Վաշինգտոնի միջամտությամբ: Այդպիսով՝ ամենահավանական ղարաբաղյան սյուժեն, ըստ նրա, ստատուս-քվոյի պահպանումն է, ինչը, այնուամենայիվ, չի բացառում դրա բեկման մշտական փորձերը:   

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Беглянка из Архангельска. 5-месячная хаски сбежала по дороге во Францию



VIP

Пресс-релиз | CRYPTONIUM | Новая экосистема для заработка на криптовалюте | Арбитраж | Трейдинг | Обучение






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Пресс-релиз | CRYPTONIUM | Новая экосистема для заработка на криптовалюте | Арбитраж | Трейдинг | Обучение





Путин в России и мире
Москва

Путин посетил пасхальную службу в храме Христа Спасителя в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Русских заявил о субсидировании новых авиарейсов до Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Выпуск Музыкального релиза. Релиз песни. Релиз Музыкального альбома.



Москва

Врачи Первой Градской больницы вернули мужчине на место вышедший из орбиты глаз

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net