Պաշտոնից ազատվել են բնապահպանության և տրանսպորտի փոխնախարարները
ՀՀ վարչապետի որոշմամբ, պաշտոնից ազատվել են բնապահպանության և տրանսպորտի փոխնախարարները։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես երեքշաբթի հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից, Առաքելյանն ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Սիմոն Պապյանը, ում, Կարապետյանի որոշմամբ, կփոխարինի Էրիկ Գրիգորյանը։
Արթուր Առաքելյանը հայտնի է որպես փոխնախարար, ով համակարգում է «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը։
Սիմոն Պապյանը զբաղեցրել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը 2002 թ.–ից։ –0–