Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն. Շարմազանով
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
Այս մասին Հանրապետական գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։
Նրա խոսքով, դաշնակցականների հետ ընդհանուր հարցերում եկել են համաձայնության:
Շարմազանովը չնշեց, թե քանի նախարարական պորտֆել բաժին կհասնի ՀՅԴ-ին, փոխարենն ընդգծեց, որ իրենց համար էականը ծրագրային տեսլականի համահունչ լինելն է:–0–