Թուրքական Pegasus Airlines լոուքոստերը մտնում է հայաստանյան ավիաշուկ
Թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը հայաստանյան շուկա կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում, հինգշաբթի լրագրողներին ասաց Քաղաքական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը հայաստանյան շուկա կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում, հինգշաբթի լրագրողներին ասաց Քաղաքական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Հայաստանի շատ բնակիչներ թռնում են Վրաստանով, քանի որ այնտեղից կարողանում են օգտվել թուրքական ավիաընկերությունների ծառայություններից, այդ թվում` Pegasus Airlines-ից», - ասաց Ավետիսյանը:
Նա հրաժարվեց նշել, թե որքանով ավելի մատչելի գներ կառաջարկի թուրքական լոուքոստերը:
Ընդ որում, Ավետիսյանը վտանգ չի տեսնում` կապված հայկական շուկա այս ավիաընկերության մուտք գործելու հետ:
Հունիսի 1-ից Pegasus Airlines ավիաընկերությունը կմեկնարկի Ստամբուլից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթերի իրականացումը:
Նախատեսվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթը երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:
Pegasus Airlines-ը թուրքական բյուջետային ավիաընկերություն է` տեղակայված Ստամբուլում: Առավել ակտիվ լոուքոստերներից է, որը կանոնավոր և չարտերային չվերթեր է իրականցնում Թուրքիայում և գրեթե դեպի բոլոր եվրոպական երկրներ:-0-