Տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել. ՊԵԿ
Հայկական տոնավաճառներում իրականացված ստուգումները կրել են զուտ նախազգուշական բնույթ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայկական տոնավաճառներում իրականացված ստուգումները կրել են զուտ նախազգուշական բնույթ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին։
Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ կառավարությունը տոնավաճառներում առևտրով զբաղվող ձեռներեցներից ստացել է բազմաթիվ բողոքներ հարկային ստուգումների և խոշոր տուգանքների մասին։
«Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել», – ասաց Հարությունյանը։
Բացի այդ, նա նշեց, որ նրանք նոյեմբեր ամսից սկսած պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը։
Նրա խոսքով, իրականացված աշխատանքների արդյունքում արդեն նկատվում են դրական միտումներ, և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը հասկացել են, որ դա ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը ավելի հստակեցնելուն:
ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն: Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու:–0–