ՊԵԿ-ը կստուգի հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստը
ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում պարզաբանել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստը:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը նշում է, որ խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ` ընդգծելով, որ ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ։
«ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–