Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվար. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում: Այդ մասին նշվում է ՀԲ-ի «Global Economic Prospects - Weak Investment in Uncertain Times» հունվարյան ակնարկում:
Համաշխարհային բանկի գնահատականով, 2016 թ.-ը Հայաստանը կամփոփի 2,4 տոկոսանոց տնտեսական աճով: Ընդ որում, ՀԲ-ի կանխատեսումներով, 2017 թ.-ին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 2,7 տոկոս իսկ 2018 թ.-ին` 3 տոկոս, 2019 թ.-ին` 3,2 տոկոս:
Global Economic Prospects-ի նախորդ` հունիսյան ակնարկում ՀԲ-ն ակնկալում էր, որ 2016 թ.-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 1,9 տոկոսով, իսկ 2017 թ.-ին` 2,8 տոկոսով, 2019 թ.-ին` 2,9 տոկոսով:
Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրում ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով, 2017 թ–ին` 3,2 տոկոսի չափով։
Հունիսյան ակնարկում ՀԲ–ն 2016 թ.–ին համաշխարհային տնտեսության աճը կանխատեսում է 2,3 տոկոսի մակարդակում, 2017 թ.–ին` 2,7 տոկոսի, 2018 թ.–ին` 2,9 տոկոսի և 2019 թ.–ին` 2,9 տոկոսի մակարդակում։
Զարգացած երկրների աճը, որոնց թվում են ԱՄՆ–ն, եվրագոտու երկրներն ու Ճապոնիան, 2016 թ.–ին կկազմի 1,6 տոկոս, իսկ 2017 և 2018 թթ.–ին աճը կարագանա` հասնելով 1,8 տոկոսի, 2019 թ.–ին` 1,7 տոկոսի։
Միաժամանակ զարգացող երկրները 2016 թ.–ին, ՀԲ–ի գնահատմամբ, կգրանցեն 3,4 տոկոսի համախառն ՀՆԱ–ի աճ, իսկ 2017 թ.–ին տեղի կունենա այդ երկրների տնտեսությունների աճի արագացում` մինչև 4,2 տոկոս, 2018 թ.–ին աճը կշարունակի արագանալ` մինչև 4,6 տոկոս և 2019 թ.–ին կգրանցվի 4,7 տոկոս։–0–