Հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–