Հայհիդրոմետ. արդեն գրանցված ջերմային ռեժիմը կպահպանվի
Առաջիկա օրերին կնկատվի ջերմաստիճանի անկում Հայաստանի այն շրջաններում, որտեղ մինչ օրս համեմատաբար բարձր ջերմաստիճան էր գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին կնկատվի ջերմաստիճանի անկում Հայաստանի այն շրջաններում, որտեղ մինչ օրս համեմատաբար բարձր ջերմաստիճան էր գրանցվել։
Ինչպես երկուշաբթի ԱԻՆ–ում կայացած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը, վաղը սպասվում են թույլ տեղումներ, բայց արդեն գրանցված ջերմային ռեժիմը կպահպանվի:
«Հունվարի 11-ից կնկատվի ջերմաստիճանի անկում հանրապետության այն շրջաններում, որտեղ մինչ օրս համեմատաբար բարձր ջերմաստիճան էր գրանցվել», – նշել է Վարդանյանը։ –0–