ԼՂՀ նախագահը Վիտալի Բալասանյանի նշանակել է պետության ԱԱԽ քարտուղար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնում է ղարաբաղյան պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնում է ղարաբաղյան պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
Վիտալի Բալասանյանը ռազմական, քաղաքական և հասարակական գործիչ է, մարտական գեներալ, Արցախի հերոս։ 2016 թվականին որպես միջնորդ է հանդես եկել իշխանությունների և Երևանում պարեկապահակային ծառայության գնդի շենքը գրաված խմբի միջև։ -0-