«Ուրալի ավիաուղիներն» ավելացնում են Ռոստովից Երևան չվերթերի հաճախականությունը
«Ուրալի ավիաուղիներն» ավելացնում է Դոնի Ռոստովից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերի հաճախականությունը, հաղորդում է aviasport.ru-ն:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ուրալի ավիաուղիներն» ավելացնում է Դոնի Ռոստովից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերի հաճախականությունը, հաղորդում է aviasport.ru-ն:
Նոյեմբերի 7-ից տվյալ ուղղությամբ չվերթեր կիրականացվեն ամեն օր և ուղևորներին հարմար ժամանակ: Դոնի Ռոստով - Երևան U6-2631 չվերթը կմեկնի 13:10 և Երևան կժամանի 15:45: Հակառակ ուղղությամբ` Երևան - Դոնի Ռոստով U6-2632 չվերթը կիրականացվի 16:35 և կժամանի Դոնի Ռոստով 17:15:
«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը 5-րդ դիրքն է զբաղեցնում 2015-2016 թթ.-ի հունվար-օգոստոս ամիսներին ուղևորների փոխադրման ծավալներով առաջատար ռուսական ավիաընկերությունների շրջանում: 2015 թ.-ի արդյունքներով, ավիաընկերության ծառայություններից օգտվել է 5,4 մլն ուղևոր: Չվերթերն իրականացվում են ավելի քան 200 ուղղություններով:
«Ուրալի ավիաուղիների» օդանավերի պարկը բաղկացած է եվրոպական Airbus կոնցեռնի օդանավերից, որոնք ունեն «Բիզնես» և «Էկոնոմ» կարգեր: Այս պահի դրությամբ ուղևորափոխադրողը շահագործում է 37 օդանավ (19 А320, 11 А321 և 7 А319).--0--