ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է չորեքշաբթի։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է չորեքշաբթի։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանում, Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում և Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:–0–