Բելգիայի պայթյունների զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան. դեսպանատուն
Բելգիայի պայթյունների զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, նշվում է Twitter միկրոբլոգում Բելգիայում ՀՀ դեսպանատան էջում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Բելգիայի պայթյունների զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, նշվում է Twitter միկրոբլոգում Բելգիայում ՀՀ դեսպանատան էջում։
Մարտի 22–ի առավոտյան Բրյուսելի օդանավակայանում գրանցվել է երկու պայթյուն։ Մոտավորապես մեկ ժամ անց ևս մի պայթյուն է որոտացել Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում։ Իշխանությունները պայթյուններն ահաբեկչություն են որակել։Բրյուսելի ճգնաժամայի կենտրոնի տվյալներով` ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 31 մարդ, ավելի քան 250–ը վիրավորվել է:
«Բելգիական իշխանությունների տվյալներով` այս պահին զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան», նշում է դեսպանատունը։
Նախօրեին Բելգիայում ՀՀ դեսպանատունը թեժ գիծ էր բացել Բրյուսելում Հայաստանի դեսպանությունում` ահաբեկություններում տուժած հայ քաղաքացիների համար (+32.2.3484406 ): -0-