Նախընտրական վազքն արդեն փաստացի սկսվել է. քաղաքագետ
Հայաստանում ոչ պաշտոնապես արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
2017 թվականին Հայաստանում անցկացվելու է խորհրդարանական ընտրություններ
«Հայաստանում սկսվում է նախընտրական վազքը: Ոչ ֆորմալ, բայց իրապես սկսվում է քարոզարշավը: Կոալիցիայի ստեղծումը, կառավարության փոխատեղումները` դատելով այս ամենից, ուղղակի կապ են ընտրական գործընթացների հետ»,-ասաց փորձագետը:
Իշխող Հանրապետական կուսակցությունը փետրվարի 24-ին ՀՅԴ-ի հետ կնքել է քաղաքական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում դաշնակցականները կառավարությունում 3 նախարարական պորտֆել ստացան
Ինչպես կարծում է Իսկանդարյանը, մինչ խորհրդարանական ընտրություններ իրավիճակը խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ «այս շղթաները կկապվեն»: «Հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, քանի որ Հայաստանի բնակչությունը սովոր չէ խորհրդարանական ընտրություններն ընդունել որպես երկրի գլխավոր ընտրություններ: Գլխավորը` նախագահականն էր, իսկ հիմա` ընդհակառակը»,-ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, եկող տարվա գարնանից մինչև հաջորդ տարվա փետրվար-մարտ նախագահական ընտրություններ սպասվում է քաղաքական ուժերի վերաձևավորում: «Այդ ժամանակահատվածը ցուցանիշ կլինի` արդյոք փոփոխություններ անելու փորձեր կլինեն: Սակայն, ինչ որ բան փոխելը շատ դժվար կլինի, բայց ոչ անհնարին»,-ասաց Իսկանդարյանը:
2015 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական համակարգի:–0--