Երևանում մեկնարկել է Համագործակցության երկրների երիտասարդ ինտելեկտուալների ակումբի նիստը
Երկուշաբթի Հայ–ռուսական սլավոնական համալսարանում մեկնարկել է Համագործակցության երկրների երիտասարդ ինտելեկտուալների ակումբի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Հայ–ռուսական սլավոնական համալսարանում մեկնարկել է Համագործակցության երկրների երիտասարդ ինտելեկտուալների ակումբի նիստը։
«Այս նախագիծն ուղղված է բանավեճային հարթակների ձևավորմանը` ԱՊՀ երկրների երիտասարդ մասնագետների միջև պրոֆեսիոնալ հաղորդակցության զարգացման համար։ Տարվա ընթացքում ակումբի նիստերը կկազմակերպվեն նաև Բաքվում, Մոսկվայում և Աստանայում», – ողջույնի խոսքում ասաց «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Անժելիկա Տրապեզնիկովան։
Նրա խոսքով` Ինտելեկտուալների ակումբը նոր փուլ է, «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի նախագծերի տրամաբանական շարունակությունը, որոնք ուղղված են հետխորհրդային տարածքում երիտասարդների համագործակցության զարգացմանը։
«Այսպես, 2012 թ.–ից կենտրոնը կազմակերպում է միջոցառումների շարք Լրագրողական վարպետության դպրոցի շրջանակում։ 2014 թ.–ին կազմակերպվեցին Երիտասարդ քաղաքագետների ակումբի նիստերը։ Նախորդ տարի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպվեց Երիտասարդ պատմաբանների ակումբի նիստը», – ասաց նա։
Տրապեզնիկովան նաև նշեց, որ այս տարի նիստի ծրագրով նախատեսված է անցկացնել մի շարք բանավեճային
Նիստի ծրագրով նախատեսվում է կազմակերպել մի շարք բանավեճային հարթակներ, մասնագիտական վարպետության դասեր, թրեյնինգներ, դասախոսություններ և կլոր սեղաններ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տնտեսություն (ժամանակակից տնտեսական իրավիճակը ԱՊՀ տարածքում), ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներ և այլն։
Ակումբի նիստի շրջանակում ելույթ կունենան «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալության խորհրդի նախագահ, «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային գործերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը, «Պերսոնալինվեստ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն, ինչպես նաև Վերլուծաբանների ռուսական ասոցիացիայի անդամ Ելենա Լարինան։
Ակումբի ծրագրի շրջանակում կկազմակերպվի կլոր սեղան «Կրթությունը Համագործակցության երկրներում. խնդիրներ, առաջնահերթություններ, հեռանկարներ» թեմայով, որը նվիրված է Կրթության տարվան։ Այն հռչակվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքում։
Գիտակների հայկական ասոցիացիայի և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստաշոուի խմբագրական խմբի հետ համատեղ ակումբի նիստի ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել խաղ–վիկտորինաներ` «ԱՊՀ–ի 25–ամյակը»` նվիրված ԱՊՀ–ի առաջիկա հոբելյանին, «Ընդհանուր կինո»` Ռուսական կինոյի տարվա շրջանակում։
Նախագծի կազմակերպիչն է «Հյուսիս–Հարավ» երկրների հետ տեղեկատվական և գիտական կապերի զարգացման քաղաքագիտական կենտրոնը` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության կենտրոնը։ Նիստն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայ–ռուսական սլավոնական համալսարանի, «Ռուս–հայկական երիտասարդական միույուն» ՀԿ–ի աջակցությամբ։ –0–