Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնացին
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի հանդիպել է Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Ռադոկը անդրադարձ են ունեցել միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը։
Զրուցակիցները բարձր գնահատել են Ավստրալիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։-0-